
Թրամփը հերքել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնաթողության վերաբերյալ տեղեկատվությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկատվությունը, թե Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը թողնում է իր պաշտոնը: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը:
«Այո, նա մնում է իր պաշտոնին: Մենք նրա հետ շատ երջանիկ ենք: Մենք շատ հաղթանակներ ունենք»,- նշել է պետության ղեկավարը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պաշտպանության նախարարը կլքի իր պաշտոնը:
Ավելի վաղ The Washington Post թերթը հայտնել էր, որ առաջիկա մի քանի ամսում Մեթիսը պաշտոնաթող կլինի, իսկ Սպիտակ տանն իբր արդեն սկսել են քննարկել նրա պաշտոնի հնարավոր թեկնածությունները:
«Կարծում եմ, որ նա շշմեցուցիչ մարդ է: Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում նախարարի պաշտոնում»,- հավելել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: