
Հարավային Կորեայում ծնելիության գործակիցը համապատասխանում է պատերազմական ժամանակի իրադրությանը

Հարավային Կորեայում ծնելիության սպասվող մակարդակն այս տարի կընկնի ռեկորդային ցածր մակարդակ, ինչը կհանգեցնի տնտեսական անկման: Այդ մասին ասված է հետազոտության մեջ, որն անցկացվել է Chosun Ilbo-ի պատվերով: Փորձագետները կանխատեսում են, որ ծնելիության անկումը կիջնի 0,96 գործակցից:
Այս ցուցանիշը համապատասխանում է պատերազմական ժամանակի իրադրության ծնելիությանը: «Կորեացիների համար դա կդառնա հոգեբանական շոկ: Հավանաբար, դա կազդի ընտանիքում երեխաների նախընտրելի թվի վրա, բայց կարող է հանգեցնել նվազման էլ ավելի բարձր տեմպերի»,-կարծիք է հայտնել հետազոտության համահեղինակ Լի Չուլ-հին: Հարավային Կորեային խնդիրներ են սպասում առողջապահության եւ կենսաթոշակային ապահովման ոլորտներում, կարծում է տնտեսագետը:
Նա նախազգուշացնում է, որ հյուսիսային հարեւանի կողմից հարձակման սպառնալիքն ավելի իրական կդառնա, քանի որ Սեուլի համար ավելի դժվար կլինի բանակ ունենալը: Ծնելիության գործակիցը Կորեայի Հանրապետությունում անկում է արձանագրում 1960-ական թվականներից: 1953 թվականին Կորեական պատերազմի ավարտվելուց հետո երկրում բեբի-բում էր, եւ իշխանությունները ընտանիքում երեխաների թվաքանակի սահմանափակում մտցրեցին: Իրադրությունը բարդացնում է կորեական հասարակության խորը նահապետականությունը, որտեղ երեխա ունեցած կինը խտրականության է բախվում աշխատանքի տեղավորվելիս: