Բաժիններ՝

Իտալիայում բելգիացիների Ալբերտ Երկրորդ թագավորին թույլ չեն տվել բար մտնել

Իտալիայի հարավի Սանտա Մարիա դի Լեուկա քաղաքում բելգիացիների Ալբերտ Երկրորդ թագավորին թույլ չեն տվել մտնել զբոսանավատերերի էլիտային ակումբի բարը՝ նրա կողմից հաստատության դրես-կոդը չպահպանելու պատճառով. միապետը շորտով էր:

Այդ մասին հայտնել է Contact ռադիոկայանը: Ալբերտ Երկրորդը, որը գահ էր բարձրացել 1993 թվականին, դրանից 2013 թվականի հուլիսին հրաժարվել էր հօգուտ ավագ որդու՝ արքայազն Ֆիլիպի:

Բարմենը պարզապես չի ճանաչել 84-ամյա Ալբերտ Երկրորդին, որին ուղեկցում էր նրա տիկինը՝ մայր-թագուհի Պաոլան. նա ստիպված է եղել վերադառնալ իր զբոսանավ եւ անդրավարտիք հագնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս