Բաժիններ՝

Հոկայդոյում աճում է երկրաշարժից զոհվածների թիվը

Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում ութի է հասել երկրաշարժից զոհվածների թիվը, որը տեղի է ունեցել լույս սեպտեմբերի 6-ի գիշերը: Այդ մասին հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը: Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհվածների մասին: NHK-ի տվյալներով՝ փրկարարները եւս հինգ մարդու մարմիններ են հայտնաբերել Ացումա ավանում:

6,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:12-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Հոկայդո կղզու հարավ-արեւմուտքի Իբուրի շրջանում, իսկ օջախը՝ մոտավորապես 37 կիլոմետր խորության վրա:

Ըստ վերջին տվյալների, տուժել է ավելի քան հարյուր մարդ, տասնյակ բնակիչներ անհայտ կորած են համարվում: Տարերքի հարվածը էլեկտրամատակարարման եւ տրանսպորտային հաղորդակցության ընդգրկուն խափանումներ է առաջացրել պրեֆեկտուրայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս