Բաժիններ՝

Կիևում մասնավոր ուղղաթիռ է կործանվել

Ուղղաթիռ է կործանվել Կիեւի Տրուխանով կղզում, վիրավորվել է երկու ուղեւոր: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ոստիկանության հաղորդակցությունների բաժինը:

«Տրուխանով կղզում ուղղաթիռի անկման վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանության Դնեպրովսկի վարչության հերթապահ մասում ստացվել է 7:22-ին: Անմիջապես պատահարի վայր են ուղարկվել ոստիկանության կարգախմբեր, փրկարարներ ու բժիշկներ»,-ասված է Facebook-ում Կիեւի ոստիկանության էջում:

Ըստ նախնական տեղեկատվության, ուղղաթիռը քաղաքացիական է եւ պատկանում է մասնավոր ֆիրմայի: «Աղետի հետեւանքով երկու մարդ մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց հոսպիտալացրել են»,-նշել են Կիեւի ոստիկանությունում:

Ոստիկանները պարզում են պատահարի հանգամանքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930