
«Առաջարկում եմ հրադադար հաստատել այդ տարածաշրջանում». Էրդողան

Թուրքիան հանդես է գալիս սիրիական Իդլիբում հրադադարի ռեժիմի պահպանման օգտին եւ պահանջում է դադարեցնել ռմբակոծումներն այդ նահանգում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Թեհրանում ելույթ ունենալով ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպմանը:
«Ես կցանկանայի արծարծել սիրիական Իդլիբի եւ այդ տարածաշրջանի ռմբակոծման հարցը: Առաջարկում եմ հրադադար հաստատել այդ տարածաշրջանում, քանի որ ռմբակոծումները լուրջ սպառնալիք են քաղաքացիական բնակչության համար: Դարձյալ միգրացիայի ալիք է սկսվում, եւ ի վերջո այդ բնակչությունն իր հայացքն ուղղում է մեր սահմանի կողմը»,-ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ «Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի հատուկ ծառայությունները կքննարկեն Իդլիբում ահաբեկիչների ոչնչացման հարցերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: