
Պուտինը Սիլուանովին նշանակեց ԱՊՀ-ի գործերով ՌԴ-ի ազգային համակարգող

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին Ռուսաստանի փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին նշանակել է ԱՊՀ-ի գործերով Ռուսաստանի ազգային համակարգող: Նախագահի համապատասխան կարգադրությունը սեպտեմբերի 7-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։
«Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ-Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Ա.Գ. Սիլուանովին նշանակել է Անկախ պետությունների համագործակցության գործերով Ռուսաստանի Դաշնության ազգային համակարգող»,-ասված է փաստաթղթում: Ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում էր ՌԴ նախկին առաջին փոխվարչապետ, «ՎնեշԷկոնոմբանկի» ներկայիս ղեկավար Իգոր Շուվալովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: