Բաժիններ՝

Բորիս Ջոնսոնի կինը նրան վռնդել է տնից դավաճանության պատճառով. The Sun

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար եւ Լոնդոնի նախկին քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնն այլեւս նույն հարկի տակ չի ապրում իր կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ եւ նրա հետ միասին չի հայտնվում հասարակության մեջ:

Այդ մասին հայտնել է The Sun տաբլոիդը: Նրա տվյալներով՝ կինը Ջոնսոնին տնից դուրս է արել հերթական դավաճանության համար: Ամուսինները, որոնք չորս չափահաս երեխա ունեն, 25 տարվա ամուսնության ընթացքում բաժանվում են արդեն երրորդ անգամ: Ուիլերը իրավապաշտպան է ու փաստաբան: Ինչպես գրում է The Sun-ը, նա Ջոնսոնին արդեն տնից վռնդել է 2004 եւ 2010 թվականներին:

Պատճառը նրա սիրավեպերն էին լրագրողուհի Պետրոնելա Ուայաթի եւ արվեստաբան Հելեն Մաքինթայրի հետ: Վերջինից Ջոնսոնը, ըստ լուրերի, երեխա ունի: Չնայած դրան, երկու անգամ էլ Ուիլերը ներել է ամուսնուն: Սակայն Ջոնսոնի ավագ դստեր՝ Լարայի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարարին երրորդ շանսն արդեն չեն տա:

The Sun-ը նշում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն չի մեծացնի Ջոնսոնի ժողովրդականությունը Պահպանողական կուսակցության շարքերում, որը, թորիների ներկայիս ղեկավար Թերեզա Մեյի քաղաքական հակառակորդների կարծիքով, Ջոնսոնը կարող էր գլխավորել:

Բացի այդ, Ջոնսոնը, ամենայն հավանականությամբ, կզրկի խորհրդականից, որը նրա համար երկար տարիներ եղել է կինը: Ընտանիքի ընկերների վկայությամբ, նա երբեք կարեւոր քաղաքական որոշումներ չի ընդունել՝ նախապես չխորհրդակցելով կնոջ հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս