Բաժիններ՝

«Իրանը կպահպանի ներկայությունը Սիրիայում». Ռոուհանի

Իրանը Սիրիայում. ներկայությունը պահպանում է Դամասկոսի խնդրանքով ահաբեկչության դեմ պայքարելու համար, այլ ոչ թե իր կամքը որեւէ մեկին պարտադրելու համար: Այդ մասին Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի՝ սիրիական կարգավորմանը նվիրված գագաթնաժողովի բացմանը:

«Իրանը Սիրիայի օրինական կառավարության խնդրանքով ահաբեկչության դեմ պայքարելու համար ներկա է այդ երկրում, եւ մեր ներկայությունը կշարունակվի այդ սկզբունքի հիման վրա,-ընդգծել է նա:-Մենք այնտեղ չենք գտնվում որեւէ մեկին մեր կամքը պարտադրելու համար»:

Ռոուհանին նաեւ հավելել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի օրինական կառավարության հետ համագործակցությունը իրադրության կարգավորման միակ արդյունավետ լուծումն է: «Մյուս մոտեցումները դիտարկվում են որպես ուղղակի միջամտություն: Առանց կառավարության հետ կոորդինացման, դա միայն կսրի երկրի իրադրությունը»,-ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս