Բաժիններ՝

Դեմիրթաշը դատապարտվել է 4 տարի և 8 ամիս ազատազրկման

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրությունների թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը դատապարտվել է 4 տարի և 8 ամիս ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու»-ն:

Նույն մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել նաև քրդամետ կուսակցության նախկին պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերը: Դատարանը նրա նկատմամբ սահմանել է ազատազրկում 3 տարի և 6 ամիս ժամկետով:

Պաշտպանական վերջին խոսքում Դեմիրթաշը հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930