Բաժիններ՝

Նկարահանվել է՝ ինչպես է Յալթայում տեղատարափից հետո ջրի հոսքը քշել-տարել մի կնոջ

Յալթայում ջրի հոսքը, որը գոյացել էր տեղատարափի հետեւանքով, քշել-տարել է ճանապարհով անցնող կնոջը: Միջադեպի տեսանյութը հրապարակել է պատահական ականատեսը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ալիքը տանում կնոջը:

Նրա հետեւից վազում են մի քանի տղամարդ, որոնց դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, հաջողվում է նրան դուրս քաշել ջրից: Նախօրյակին Յալթայում մոլեգնել է հորդառատ անձրեւը:

Տեղատարափը ջրով է լցրել դպրոցի եւ պատմության ու գրականության թանգարանի նկուղները, իսկ փողոցներից մեկի երթեւեկելի մասում պոկել-տարել է լյուկը, եւ ջրի շատրվանը կաթվածահար է արել երթեւեկությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930