Տեղեկությունների համաձայն` տունդարձի ճանապարհին 4 զինված անձինք մեքենայից կրակ են բացել Բուլթունի ուղղությամբ, ինչի արդյունքում նա, տեղափոխվելով հիվանդանոց, մահացել է: Մարդասպանները դեռևս չեն բացահայտվել։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է Ֆրանսիայի և անձամբ իր ստանձնած պարտավորությունը` բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու վերաբերյալ:
«Հայաստանի շուկան, իհարկե, փոքր է, բայց իրանցի գործարարները կարող են այստեղ ներկայացված լինել։ Շահեկան է Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը կարող է օգտագործվել ի օգուտ և՛ Իրանի, և՛ Հայաստանի։ Իրանը ցանկանում է մեծացնել գազի արտահանումը դեպի Հայաստան և Հայաստանի միջոցով` դեպի Եվրոպա»։
Թուրքիական ոստիկանության կողմից սոցիալական կայքերի օգտատերերի շրջանում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 1.656 մարդ:
Բելգրադում մահացել է Վեսնա Վուլովիչը, ով 1972 թվականին գերմանական Հերմսդորֆ քաղաքում տեղի ունեցած Հարավսլավյան ավիաուղիների ինքնաթիռի ահաբեկչության միակ վերապրողն էր:
Ադրբեջանական AzәriLayt տիպի նավթը էժանացել է 0,81 դոլարով:
Ինդոնեզիայի Արևմտյան Փոքր Զոնդյան կղզիներում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ:
Ամերիկյան ֆուտբոլի «Մինեսոտա Վայքինգ» թիմի անդամներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահնարապետական կուսակցության (ԺՀԿ) Ստամբուլից ընտրված պատգամավոր Մահմութ Թանալի պնդմամբ` Թուրքիայի նոր սահմանադրական փոփոխությունները վերցված են սիրիական սահմանադրությունից:
Չինաստանում մեկ երեխա ունեցող ընտանիքների ավելի քան 50 տոկոսը ցանկություն չունի երկրորդ երեխան ունենալ, չնայած երկրում «մեկ երեխայի քաղաքականության» չեղարկմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախքան Իզմիրից Ստամբուլ մեկնելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Սա Վիգեն Սարգսյանի երկրորդ պաշտոնական այցն էր Ռուսաստանից հետո, որտեղ ստորագրվեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին պայմանագիրը։ Այս հարցը բազմիցս է քննարկվել վրացական փորձագիտական հանրության շրջանակների կողմից, քննարկումներ կային նույնիսկ, որ այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ։ Բնականաբար, սա յուրահատուկ ժեստ էր Վրաստանին, որն ըստ արժանվույն կգնահատվի Վրաստանի իշխանությունների կողմից»։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին զինյալներից Հալեպի ազատագրման գործողության ավարտի առիթով:
Միջոցառումից արված տեսանյութում, որը հրապարակված է Newsflare ծառայությունում, նաև կարելի է տեսնել ձնե վիշապ, դղյակ, ձյան հսկայական փաթիլ և մի քանի աշտարակ: Այս քանդակներն անելու համար պահանջվել է 120 հազար խորանարդ մետր ձյուն:
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն այսօր շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը։ Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և ներկայումս պայքարում են նրա կյանքի համար, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով բժշկական շրջանակներում աղբյուրին։
իբիական Afriqiyah ավիաընկերության A320 ինքնաթիռի առևանգիչները հայտարարել են, որ իրենք պատկանում են «Ալ-Ֆաթիհ ալ Ջիդադ» խմբավորմանը, հայտնում է տեղի նորությունների «Էլ-Բիլյադ» պորտալը՝ հղում կատարելով լիբիական աղբյուրներին։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է առաջնագծում գտնվող ստորաբաժանումներ։
Մալթայում վայրէջք կատարած լիբիական Afriqiyah Airways-ի A320 ինքնաթիռի առևանգիչներն ազատ են արձակել բոլոր պատանդներին, հայտնում է Maltatoday պարբերականը։
Մալթայում վայրէջք է կատարել ներքին չվերթ իրականացնող լիբիական ինքնաթիռը, որտեղ կա ավելի քան 100 ուղևոր։ Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռն առևանգվել է։
Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրված շրջաններ են մտցվել ռուսական ռազմական ոստիկանության ջոկատներ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
Ադրբեջանը նոյեմբերին վաճառել է իր ոսկու պայուստների 11,89%-ը կամ 2,97 տոննա, հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է նաև Հալեպի ազատագրման մասին լրագրողներից մեկի հարցին։
Համացանցում տեղադրվել է բեռլինյան տաքսիներից մեկի ավտոռեգիստրատորի տեսագրությունը, որը Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ահաբեկչության ժամանակ անցել է այդ հատվածով, հայտնում է The Guardian-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններին։
Միանգամից 4 մարդ է մահացել Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում անտիֆրիզ (հակասառուցիչ) խմելու հետևանքով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունը։
Նվազագույնը 88 խաղաղ բնակիչ է զոհվել 2 օրում Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի շրջանին թուրքական ավիացիայի գործողությունների հետևանքով, հայտնել է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցով դիտորդական կենտրոնը։
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառի ամբոխին վրաերթ կատարած կասկածյալը՝ Անիս Ամրին, սպանվել է այսօր Միլանում։
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում հակաահաբեկչական ստուգայցի շրջանակում 31 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ԴԱԻՇ-ի գործունեությանն առնչություն ունենալու մեջ։