Բաժիններ՝

Ամերիկացի սենատորն առաջարկել է Սպիտակ տան աշխատակիցներին ստուգել ստի դետեկտորով

Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը (հանրապեստական Քենտուկիի նահանգից) սեպտեմբերի 6-ին առաջարկել է Սպիտակ տան աշխատակիցներին ստուգել ստի դետեկտորով, որպեսզի հայտնի դառնա ամերկացի այն պաշտոնյայի անունը, որը դարձել է The New York Times թերթում հրապարակված անանուն հոդվածի հեղինակը, որում խոսվում է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների փաստական սաբոտաժի մասին նրա իսկ վարչակազմի մի մասի կողմից։

«Դա կարող է շատ վտանգավոր լինել, եթե մարդը ԶԼՄ-ների հետ շփվելիս բացահայտում է ազգային անվտանգությունը շոշափող գաղտնիքներ»,- նշել է սենատորը: CNN-ի տվյալներով՝ գրեթե երկու տասնյակ բարձրաստիճան պաշտոնատարներ, ներառյալ փոխնախագահ Մայքլ Փենսը, պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, ժխտել են են իրենց մասնակցությունը անանուն հրապարակմանը: The New York Times-ը սեպտեմբերի 5-ին հրապարակել էր անանուն հեղինակի «Ես դիմադրության մաս եմ կազմում Թրամփի վարչակազմի ներսում» վերտառությամբ նյութը:

Հեղինակը, իրեն ներկայացնվելով որպես Սպտակ տան «բարձրաստիճան աշխատակից», հայտնել է վարչակազմում մի խումբ պաշտոնյաների գոյության մասին, որոնք հակազդում են նախագահի քաղաքականությանը: «Թրամփի վարչակազմի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ ջանադրաբար աշխատում են, որպեսզի ներսից վիժեցնեն նրա կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մի մասը, ինչպես նաեւ խոչընդոտեն նրա վատագույն հակումների դրսեւորմանը»,- գրել է անանուն հեղինակը, Հրապարակման կապակցությամբ թերթի խիստ քննադատությամբ հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ հրատարակությունից պահանջելով ներողություն խնդրել նախագահից:

Նրա խոսքով՝ հրապարակումը դարձել է «լիբերալ ԶԼՄ-ների այն համաձայնեցված գործողությունների եւս մեկ վկայությունը, որոնք ուղղված են նախագահի վարկաբեկմանը»: Սանդերսն ասել է, որ Սպիտակ տանը «հիասթափված են հրապարակման վերաբերյալ թերթի որոշումից», ինչը ցույց է տալիս՝ «որքան խորն է ընկել այդ այսպես կոչված «հեղինակավոր հրատարակությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս