«ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի և եղբայրական». Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ տեղ և նշանակություն ունեն: «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը: «Մենք հույս ունենք այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն բարձրացնել: Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձ է կատարել նաև ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, ՀԱՊԿ գործունեությանը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ: Առաջին՝ արձանագրել խնդրի գոյությունը և համբերատար, դաշնակցային մթնոլորտում և տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի առաջ, և ինչ պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և նրա անդամ երկրների առաջ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս