Ղալիբաֆի՝ մրցապայքարից դուրս գալուց հետո պահպանողականները ողջ ուժով աջակցում են Ռայիսիին՝ մարդկանց և Հեղափոխության գվարդիայի զինվորներին ավտոբուսներով բերելով հանրահավաքների: Վերջինս Ռայիսիին ակնհայտորեն աջակցում է, ինչի իրավունքն օրենքով չունի: Այսուհանդերձ, եթե Ջահանգիրին ևս հօգուտ Ռոուհանիի դադարեցնի պայքարը, ապա, ամենայն հավանականությամբ, Ռոուհանին կրկին կընտրվի հենց առաջին փուլում:
«Ադրբեջանն արդեն զզվեցրել է բոլորին, և նրա լկտի պահվածքն արդեն վիրավորական է գերտերությունների համար։ Մենք միշտ ընդգծում էինք, որ անհրաժեշտ է հասցեական կոշտ հայտարարություն ագրեսորին, բայց նաև հասկանալի էր ՄԽ համանախագահների պահվածքը. նրանք փորձում էին էլ ավելի չվատթարացնել իրավիճակը, հատկապես, որ Ադրբեջանը դրան սպասում էր, որպեսզի կրկին աննորմալ քայլերի դիմի»:
Գնանշումների միանգամից 8,8 տոկոս անկում է արձանագրվել Բրազիլիայի Սան Պաուլուի սակարանում մայիսի 18-ին կայացած սակարկությունների ընթացքում, սակարան, որը խոշորագույնն է Լատինական Ամերիկայում:
Այս տարվա օգոստոսի 17-ին Ղազախստանում գործարկելու են ցածրհարստացված ուրանի բանկ, համաշխարհային նախագծի շնորհանդեսին մասնակցելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագի ընտրություններից չորս ամիս առաջ ժողովրդականությամբ վստահորեն գերազանցում է Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել:
Ռուսաստանցիների մեծ մասը (80 տոկոս) հույս ունի, որ ՌԴ-ի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականին կմասնակցի պետության ղեկավարի ընտրություններին:
Վիեննայում մայիսի 23-ից 25-ը տեղի է ունենալու Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) նիստը, որին մասնակցելու են կազմակերպության անդամ և ոչ անդամ երկրներ:
Վաշինգտոնում մայիսի 18-ին տեղի է ունեցել ամերիկացի հայտնի պատմաբան Օդրի Ալտշտադի «Հետխորհրդային Ադրբեջանում ոչնչացված ժողովրդավարությունը» գրքի շնորհանդեսը:
Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը Վաշինգտոնում իր կեցավայրի դիմաց թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների վրա իրականացված հարձակման գործով կանչվել է ԱՄՆ պետդեպարտամենտ:
Vikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադիր է խնդրել Ֆրանսիային՝ քաղաքական ապաստան տրամադրել իրեն:
Բաքվի վճռաբեկ դատարանը Նիդերլանդներում գտնվող իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների գործով վճիռ է կայացրել:
Ֆրանսիայի Quarkslab ընկերության մասնագետ Ադրիեն Գինեն գտել է WannaCry շորթիչ վիրուսի կողմից ախտահարված տվյալները վերծանելու միջոցը:
«Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ պետք է նշեմ, որ առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի դեմ ուղիղ հասցեական քննադատություն է հնչեցնում»:
Եմենի 18 նահանգներում խոլերայի բռնկման զոհերի թիվը հասել է 242-ի: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկրի նախագահի ընտրությունները կարեւորագույն իրադարձություններից մեկն է Մերձավոր Արեւելքի կյանքում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին շրջագայության է մեկնում Մերձավոր Արեւելքի երկրներ եւ Եվրոպա, որը կդառնա նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետության ղեկավարի պաշտոնում։
WikiLeaks պորտալը հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաղթերի նոր չափաժինը՝ Vault 7 ընդհանուր անվան ներքո հրապարակումների շարքի շրջանակներում։
«Հիմա արդեն ամեն ինչ ակնհայտ է՝ ով է սկսում ագրեսիան, ով է կրակում և ով է պատասխանում։ Բացի այդ, պարզ է, որ նման հայտարարությունները կարող են բերել հերթական ապրիլին, և արդեն ստիպված կլինեն ավելի ծանր հետևանքներ կրել»։
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը մայիսի 19-ին հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրում է երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններում:
Լոնդոնի ոստիկանությունը սպառնում է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե վերջինս հեռանա Էկվադորի դեսպանատնից:
Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործի հետաքննությունը, որը մեղադրվում էր բռնաբարության մեջ:
Բրազիլիայի ավելի քան 20 քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց ընթացքում երկրի քաղաքացիները պահանջել են պաշտոնազրկել երկրի նախագահ Միշել Տեմերին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ադրբեջանական զինուժի հրթիռակոծության մասին նախօրեին տարածած հասցեական հայտարարությունը Բաքուն որակել է «անարդար եւ ոչ օբյեկտիվ»:
«Հարձակվողը պետությունն է, որովհետև այդ մարդիկ պետության ներկայացուցիչ են, դա նույնն է, որ Թուրքիան հարձակվի ԱՄՆ-ի վրա և հեղինակությանը վնասող հարված հասցնի։ Հետևաբար՝ արձագանքեք»։
«Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները վերաիմաստավորման կարիք ունեն։ Դա վերաբերում է ինչպես՝ այդ հարաբերությունների ընդհանուր, կոնցեպտուալ պարադիգմաներին, այնպես էլ՝ սփյուռքյան տարբեր կառույցների հետ երկխոսության ձևավորման խնդրին»:
«Ապրիլի 2-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը»,- նշել է Նալբանդյանը:
«ԵԱՏՀ-ի խնդիրը ոչ միայն խախտումների բացահայտումն է, այլեւ դրանց կանխարգելումը, այն դրության վերականգնումը, որը կլիներ շուկայում, եթե այն գործեր մրցակցության պայմաններում,- ընդգծել է Մարատ Քուսայինովը:- Գլոբալ շուկաներում նման աշխատանքի օրինակ է այն, որ հաջողվել Է ռոումինգում բջջային կապի օպերատորների ծառայությունների գները նվազեցնել 5-14 անգամ»:
Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքը մանրամասնում է, որ միջադեպը տեսանկարահանվել է «Ամերիկայի ձայնի» կողմից:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները գրոհել են սիրիական բանակի դիրքերը Աթ Թանֆի շրջանում, ինչը զոհերի է հանգեցրել զինծառայողների մեջ: