Բաժիններ՝

Վենեսուելայում էլեկտրականության նոր անջատումից տուժել է ավելի քան 20 նահանգ

Վենեսուելայի 20-ից ավելի նահանգներ են լույս ապրիլի 10-ի գիշերը մնացել առանց էլեկտրականության: Այդ մասին հայտնել է El Nacional թերթը: Հրատարակության տվյալներով՝ անջատումը տեղի է ունեցել ժամը 23:20-ին (Երեւանի ժամանակով 07:20-ին):

Նշվում է, որ էլեկտրացանցի աշխատանքի խախտվելուց տուժել է նաեւ երկրի մայրաքաղաք Կարակասը, սակայն նրա մի քանի շրջաններում էլեկտրամատակարարումն արդեն վերականգնված է: Նոր խափանման պատճառները հայտնի չեն, նշում է թերթը:

Մարտի սկզբից Բոլիվարյան Հանրապետությունում տեղի են ունենում էլեկտրականության անջատումներ: Ամսվա վերջին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է 30-օրյա ժամկետով էլեկտրաէներգիայի բաշխման եւ սպառման սահմանափակումներ մտցնելու մասին:

Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն այդ որոշումը համարել է երկրում էներգետիկական ճգնաժամը հաղթահարելու կառավարության անկարողության հաստատումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս