Պուչդեմոնը հաստատեց Եվրախորհրդարանում իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը. Belga
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հաստատել է Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին «Միասին՝ հանուն Կատալոնիայի» իր քաղաքական ուժից մասնակցելու մտադրությունը: Այս հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել Բրյուսելում: Այդ մասին հայտնել է Belga գործակալությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, Կատալոնիայի կառավարության նախկին անդամների՝ Կլարա Պոնսատիի եւ Տոնի Կոմինի ներկայությամբ Պուչդեմոնը ներկայացրել է «Միասին՝ հանուն Կատալոնիայի» կոալիցիայի ամբողջ ցուցակը: Մարտին Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էլզա Արտադին հայտարարել էր, որ Կառլես Պուչդեմոնը «Միասին՝ հանուն Կատալոնիայի» ցուցակը կգլխավորի Եվրախորհրդարանի (ԵԽ) առաջիկա ընտրություններում, որոնք մայիսի 26-ին կկայանան Իսպանիայում:
Պուչդեմոնը Իսպանիայից Բելգիա է փախել 2017 թվականին Իսպանիայի կազմից ինքնավարությանն դուրս գալու շուրջ հանրաքվեի անցկացումից եւ տեղի խորհրդարանի կողմից անկախ հանրապետության հռչակման վերաբերյալ բանաձեւի հաստատումից հետո: Ինքնավարության նախկին առաջնորդը «Միասին՝ հանուն Կատալոնիայի» կոալիցիայի ղեկավարն է, որը հանդես է գալիս Իսպանիայից անջատվելու օգտին:
Եվրախորհրդարանի ընտրությունները 2019 թվականին հանրակցության երկրներում կանցկացվեն մայիսի 23-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: