Նազարբաևը Nur Otan-ին կոչ է արել օպերատիվ կերպով նախագահի թեկնածու առաջադրել
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը գլխավորում է Nur Otan իշխանության կուսակցությունը, կազմակերպությանը կոչ է արել օպերատիվորեն անցկացնելու համագումար եւ առաջադրելու թեկնածուի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է Նազարբաեւի մամուլի ծառայությունը:
Ապրիլի 9-ին Տոկաեւը հայտարարել է, որ հանրապետության նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան հունիսի 9-ին:
«Երեկ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն, օգտագործելով իր օրինական իրավունքը, ստորագրել է հրամանագիր Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունների անցկացման մասին: Դրանք անհրաժեշտ են երկրում իշխանության օրինականության հետագա ամրապնդման եւ կայունության ապահովման համար:
Այժմ մեզ հարկավոր է անցկացնել կուսակցության համագումար, որտեղ անհրաժեշտ է թեկնածություն առաջադրել երկրի նախագահի առաջիկա ընտրություններում»,- ասելէ Նազարբաեւը կուսակցության աշխատակազմ կատարած այցելության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: