
Բրազիլիայում առնվազն տասը մարդ է զոհվել արևադարձային անձրևների պատճառով

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգում առնվազն տասը մարդ է զոհվել արեւադարձային անձրեւների պատճառով, որոնք տարածաշրջանում սկսվել են ապրիլի 8-ին: Այդ մասին հայտնել է Telesur հեռուստաալիքը:
Նաեւ հաղորդվում է տասնյակ անհետ կորածների մասին, սակայն նրանց ստույգ թիվը չի նշվում:
Հորդառատ անձրեւների հետեւանքով ողողված են տարածաշրջանի ճանապարհների մեծ մասը, իսկ տարերքի հարուցած սողանքները հանգեցրել են մի շարք շենքերի ավերման:
Ներկայում հրշեջ ծառայություները շարունակում են որոնողափրկարարական գործողությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: