Բաժիններ՝

Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան առաջ է անցել Ճապոնիայից և աշխարհում երրորդ տեղը գրավել կապիտալացմամբ

Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան շուկայական արժեքով առաջ է անցել Ճապոնիայի շուկայից եւ աշխարհում երրորդ տեղը գրավել ԱՄՆ-ից եւ մայրցամաքային Չինաստանից հետո։

Ապրիլի 9-ին կայացած սակարկությունների արդյունքներով Հոնկոնգի շուկայի կապիտալացումը կազմել է 5,78 տրիլիոն դոլար՝ Ճապոնիայի շուկայի 5,76 տրիլիոն դոլարի համեմատությամբ, հաղորդել է Bloomberg գործակալությունը:

Հոնկոնգի Hang Seng ֆոնդային ինդեքսն ընթացիկ տարվա սկզբից աճել է 17 տոկոսով եւ 2018 թվականի հունիսից ի վեր հասել առավելագույն ցուցանիշին: Դրանում ծանրակշիռ ավանդ են ներդրել այդ թվում Tencent Holdings Ltd. ինտերնետ-հսկայի արժեթղթերը, որոնք թանկացել են 22 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930