Բաժիններ՝

Նոր Զելանդիայի խորհրդարանը բանակային նմուշի զենքի տիրելու արգելք սահմանեց

Նոր Զենլանդիայի խորհրդարանն ապրիլի 10-ին հավանություն է տվել մասնավոր կարգով բանակային նմուշի ավտոմատ եւ կիսաավտոմատ զենքի տիրելու գրեթե լիակատար արգելման մասին օրենքին՝ այդ երկրում մզկիթների վրա կատարված հարձակումից մեկ ամսից էլ պակաս ժամանակ անց: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:

Օրենքը պաշտպանել է 119 խորհրդարանական, դեմ է արտահայտվել սոսկ մեկ պատգամավոր:

«Անցյալում շատ քիչ դեպքեր են եղել, երբ ես այսպիսի միասնականություն տեսնեմ խորհրդարանում, եւ ես չեմ կարող պատկերացնել հանգամանքներ, երբ դա ավելի անհրաժեշտ լինի, քան այժմ»,- իր հերթին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը:

Օրենքի ընդունումից հետո նման զենք ունեցողները կարող են այն հանձնել ոստիկանությանը փոխհատուցման դիմաց: Այն պահելու դեպքում օրենքը խախտողին կարող է սպառնալ մինչեւ հինգ տարվա ազատազրկում: Մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի կենտրոնի մզկիթում եւ այդ քաղաքի Լինվուդ արվարձանում գտնվող մզկիթում տեղի ունեցավ հրաձգություն: Հարձակման հետեւանքով զոհվեց 50 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930