Բաժիններ՝

Իվանիշվիլին «վախկոտ մարդ» է համարել Սահակաշվիլիին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք չի վերադառնա, քանի որ այստեղ նրան բանտն է սպասում: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով Imedi հեռուստաալիքի եթերում:

Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականի աշնանը՝ նախագահական ընտրություններում իշխող կուսակցությունից թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակից հետո: Դատախազության տվյալներով՝ Սահակաշվիլին գտնվում է ներպետական հետախուզման մեջ: «Նա (Սահակաշվիլին) պարզապես վախկոտ մարդ է:

Եթե նա գա (Վրաստան), պետք է բանտ նստի»,- ասել է Իվանիշվիլին: Վրաստանի երրորդ նախագահը քանիցս խոստացել է հայրենիք վերադառնալ եւ իշխանափոխության հասնել երկրում: Նա իր դեմ հարուցված քրեական գործերը մոգոնված է համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս