Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին հանձնարարականներ է ուղարկել ի դեպս առանց գործարքի Brexit-ի
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրապարակել եւ Եվրամիության (ԵՄ) բոլոր երկրներին է ուղարկել հանձնարարականներ ի դեպս առանց գործարքի Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու: Ապրիլի 10-ին այս մասին հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը: Նա նշել է, որ հանձնարարականներն ընդգրկում են հինգ ոլորտ, որոնց վրա առաջին հերթին կազդի Brexit-ը։
«Եվրահանձնաժողովը ԵՄ-ի պետություններին հանձնարարականներ է ուղարկել հինգ բնագավառների՝ քաղաքացիների իրավունքների եւ սոցապահովության, տեղեկատվության պաշտպանության, բժշկության եւ բժշկական սարքավորումների, արդարադատության եւ քրեական ոստիկանության ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ ձկնորսության վերաբերյալ, եթե Մեծ Բրիտանիան ապրիլի 12-ին Միությունից հեռանա առանց համաձայնագրի,- ասել է նա:- Առանց համաձայնագրի դուրս գալն այն տարբերակը չէ, որը մենք գերադասում ենք, մենք չենք ցանկանում դա, բայց մենք դրան լիովին պատրաստ ենք», հաղորդել է ՏԱՍՍ-ը: