Բաժիններ՝

Սուդանում վերացվել է պարետային ժամն ու արտակարգ դրությունը

Սուդանի անցումային ռազմական խորհուրդն ապրիլի 13-ին հայտարարել է երկրում պարետային ժամն ու արտակարգ դրությունը չեղարկելու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը հանրային հեռուստաընկերության եթերում կոչ է արել Սուդանի բնակիչներին վերադառնալ բնականոն կյանքի ռեժիմին:

Սուդանում 2018 թվականի դեկտեմբերից բողոքի զանգվածային ակցիաներ էին տեղի ունենում: Անկարգություններ սկսվել էին այն բանից հետո, ինչ երկրում աճեցին հացի ու մյուս ապրանքների գները:

Երկրի մի շարք քաղաքներում հայտարարված էր արտակարգ դրության ռեժիմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930