Ինդոնեզիայում ցունամիի սպառնալիք է հայտարարված Սուլավեսիի ափերի մոտ երկրաշարժից հետո
Ինդոնեզիայի իշխանությունները ցունամիի սպառնալիք եւ բնակչության մասնակի տարհանում են հայտարարել ապրիլի 12-ին Սուլավեսի կղզու ափերի մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո:
Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Օդերեւութաբանության, կլիմայի եւ գեոֆիզիկայի գործակալության պաշտոնական ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ իշխանությունները Սուլավեսիի կենտրոնական մասի մի քանի շրջանների բնակիչներին հանձնարարել են ցունամիի սպառնալիքի պատճառով լքել ափամերձ գոտին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, 6,8 մագնիտուդով երկրաշարժն ապրիլի 12-ին տեղի է ունեցել Մոլուքյան ծովում՝ Սուլավեսի ինդոնեզական կղզու մերձակայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: