Բաժիններ՝

Բրիտանիայի Անկախության կուսակցության նախկին առաջնորդ Ֆարաջը «Brexit-ի կուսակցություն» է ստեղծել

Բրիտանիայի Անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ եւ ԵՄ-ից երկրի դուրս գալու մոլի կողմնակից Նայջել Ֆարաջը ապրիլի 12-ին պաշտոնապես «Brexit-ի կուսակցություն» է ստեղծել Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին: Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը:

Ավելի վաղ ԵՄ-ի գագաթնաժողովը որոշում է ընդունել այն մասին, որ Մեծ Բրիտանիան պարտավոր կլինի Եվրախորհրդարանի ընտրություններ անցկացնել ԵՄ-ի օրենսդրությանը համապատասխան, եթե նա ԵՄ-ի անդամ մնա 2019 թվականի մայիսի 23-26-ը, եւ եթե մինչեւ 2019 թվականի մայիսի 22-ը չվավերացնի դուրս գալու համաձայնագիրը:

Ավելի վաղ ԵՄ-ի ղեկավարները Brexit-ի գծով հետաձգում են տրամադրել մինչեւ հոկտեմբերի 31-ը, սակայն ընտրությունների բացակայության դեպքում Brexit-ը վրա կհասնի արդեն հունիսի 1-ին: Ֆարաջն ընդունել է, որ UKIP-ի եւ իր նոր կուսակցության քաղաքական ծրագրում «տարբերություն չկա»: Սակայն նա հայտարարել է, որ իր UKIP նախկին կուսակցությունը, որը նույնպես պահանջում էր Եվրամիությունից երկրի դուրս գալը, իր հեղինակությունը «արատավորեց»՝ թույլ տալով կուսակցությանը միանալ ծայրահեղ աջ շարժման ներկայացուցչիներին:

Ֆարաջի խոսքով՝ արշավի տասն օրվա ընթացքում «Brexit-ի կուսակցությունը» հավաքել է 750 հազար ֆունտ ստեռլինգ: Եվրախորհրդարանը ԵՄ-ի միակ ընտրովի ինստիտուտն է: Եվրախորհրդարանի հերթական ընտրությունները ԵՄ-ի պետություններում կանցկացվեն մայիսի 23-ից 26-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս