Բաժիններ՝

Մի քանի օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել 1472 փախստական

Շուրջ 1500 փախստական անցնող օրերի ընթացքում վերադարձել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է փախստականների ընդունման, տարածման և տեղաբաշխման կենտրոնը:

«Անցած օրերի ընթացքում Սիրիա է վերադարձել 1472 փախստական, այդ թվում նաև Լիբանանից՝ 384 անձ (115՝ կին, 196՝ երեխա), Հորդանանից՝ 1088 անձ (326՝ կին և 555՝ երեխա)»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ մի քանի օրում մշտական բնակման վայր է վերադարձել Սիրիայի 53 քաղաքացի:

Կենտրոնի տվյալներով Սիրիայի Զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները անցած օրերի ընթացքում ականազերծել են 2.6 հա տարած, ոչնչացրել 41 պայթյունավտանգ առարկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս