Բաժիններ՝

Փենսը համաձայնել է Փոմպեոյի հետ, որ WikiLeaks-ը կարող էր գործել ի շահ Ռուսաստանի

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը պաշտպանում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Մայքլ Փոմպեոյի, որն այժմ զբաղեցնում է պետքարտուղարի պաշտոնը, այն դիրքորոշումը, որ WikiLeaks կազմակերպության գործունեությունը կարող էր իրականացվել ի շահ Ռուսաստանի:

Այս մասին Փենսը հայտարարել է ապրիլի 12-ին CNN հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե համաձայն է արդյոք Փոմպեոյի կարծիքին: 2017 թվականի ապրիլի 17-ին Փոմպեոն, որը 2017 – 2018 թվականներին գլխավորել է ԿՀՎ-ն, հայտարարել էր, թե WikiLeaks-ը «հետախուզության ոչ պետական թշնամական ծառայություն է, որը գործում է այնպիսի պետությունների սադրանքով, ինչպիսին Ռուսաստանն է»:

«Այո՛, մենք դրան լիովին համաձայն ենք: Հենց այդ պատճառով է արդարադատության նախարարությունը ձգտում հասնել Ասանժի արտահանձնմանը»,- ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը՝ նշելով WikiLeaks-ի հիմնադրի նկատմամբ արդարադատության հասնելու անհրաժեշտությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս