Բաժիններ՝

Զելենսկին չի եկել Պորոշենկոյի հետ բանավեճին

Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատար Վոլոդիմիր Զելենսկին չի ելել թեկնածու, գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ բանավեճին, որը պետք է ապրիլի 14-ին կայանար կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել է, որ իր հակառակորդին բանավեճի համար սպասում է ապրիլի 14-ին, Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում։ Նա հրավիրել է նաև հանդիսատեսին և հեռուստաալիքներին։ Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ Պորոշենկոյի հետ բանավեճ է մտադիր անցկացնել ապրիլի 19-ին։

Ուկրաինայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 31-ին։ Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ թեկնածուներից ոչ ոք չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը։ Երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին։ Դրան կմասնակցեն Պորոշենկոն և Զելենսկին, որը գործող նախագահից գրեթե կրկնակի շատ ձայներ էր հավաքել; «Ռեյթինգ» սոցիոլոգիական խմբի անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ Զելենսկին կհավաքի քվեների 61 տոկոսը, Պորոշենկոն՝ 24 տոկոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս