Առնվազն ինը մարդ է զոհվել Չինաստանի հարավում մոլեգնող հեղեղումից
Առնվազն ինը մարդ է զոհվել Չինաստանի Գուանդունի նահանգի Շենչժեն քաղաքում մոլեգնող հեղեղումներից, որոնք առաջացել են հորդառատ անձրեւների հետեւանքով: Եվս երկու մարդ անհետ կորած է համարվում: Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Տեղատարափները ջրի մակարդակի բարձրացման են հանգեցրել տեղի ջրամբարներում, ինչի հետեւանքով Լոհու եւ Ֆուտյան շրջաններում զոհվել են գետի եւ լճի մերձակայքում գտնվող մարդիկ:
Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: