
Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Ֆրանսիայի իր պաշտոնակցին ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ֆրանսիայի ՆԳ նախարարի այցը Վրաստան նպատակ ունի խորացնել Վրաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությունը ոստիկանության աշխատանքի եւ իրավապահպան ոլորտում: Ուշագրավ է, որ սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Այցի շրջանակներում Կաստաները հանդիպում կունենա վարչապետ Մամուկա Բախտաձեի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ: