Բաժիններ՝

Աֆղանստանում երեխաներ են զոհվել ֆուգասի պայթյունից

Աֆղանստանում չորս երեխա է զոհվել, եւս հինգը՝ վերքեր ստացել երկրի հյուսիս-արեւմուտքի Ֆարյաբի նահանգում ֆուգասի պայթելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մի խումբ երեխաներ տուժել են ճամփեզրին ֆուգասի պայթյունից, որը զինյալների կողմից տեղադրվել էր աֆղանցի ուժայինների դեմ գրոհելու համար:

Զոհվածների տարիքը չի նշում: Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիմակայությունը, որն ավելի վաղ զգալի տարածք է գրավել երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերն ահաբեկչության դեմ պայքարի համատեղ գործողություններ են անցկացնում ամբողջ երկրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս