Բաժիններ՝

Չելսի Մենինգին ազատել են կալանքից. CNN

WikiLeaks-ի իրազեկիչ Բրեդլի Մենինգը, որն ավելի վաղ որոշում էր ընդունել փոխել սեռը եւ այժմ կոչվում է Չելսի, Վիջինիայում ազատվել է կալանքից: Մայիսի 9-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Չելսի Մենինգը բանտում մնացել է 62 օր: Նա կալանավորվել էր մարտի սկզբին, երբ հրաժարվել էր դատարանում երդվյալների առջեւ ցուցմունք տալ WikiLeaks-ի գործունեության մասին գործով: Ցուցմունքներ տալուց հրաժարվելու պատճառ է դարձել Մենինգի անվստահությունը դատավարության գաղտնիության հարցում, որը վարում են երդվյալ ատենակալները:

CNN-ը նշում է, որ Մենինգը երդվյալների առջեւ կրկին կկանգնի մայիսի 16-ին: Եթե նա հրաժարվի ցուցմունքներ տալուց, կարող է մեղավոր ճանաչվել դատարանին չհարգելու մեջ եւ վերստին կալանավորվել:

Մենինգը, որը ցամաքային զորքերի առաջին կարգի շարքայինի կոչում ուներ, կալանավորվել է 2010 թվականին այն բանի համար, որ WikiLeaks-ին է հանձնել ավելի քան 700 հազար ռազմական եւ դիվանագիտական փաստաթղթեր, ինչպես նաեւ տեսաֆայլեր, որոնք վերաբերում են Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը: Դա դարձել է գաղտնի տեղեկատվության՝ այն պահին ամենախոշոր արտահոսքն ԱՄՆ-ի պատմության մեջ:
2013 թվականի օգոստոսին Մենինգը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման:

Բանտարկության մեջ նա սեռը փոխել է իգականի, իսկ անունը՝ Չելսի: 2017 թվականի հունվարին Չելսի Մենինգին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ ներում է շնորհվել: 2017 թվականի մայիսին նա ազատ է արձակվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս