
Վրաստանում ջրհեղեղ է

Հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների հետեւանքով տասնյակ տներ են ողողվել Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Ահմեթի եւ Թելավի շրջաններում: Այդ մասին հայտնել է Առաջին ալիքը:
Ինչպես «Sputnik Վրաստան»-ին պատմել են տեղի բնակիչները, սաստիկ անձրեւն սկսվել է նախօրյակին Թբիլիսիի ժամանակով ժամը մոտավորապես 22:30-ին եւ չի դադարել ողջ գիշերը: Նրանց խոսքով, գարունն այս տարի Կախեթում բավականին անձրեւային է:
Արդեն հայտնի է, որ ամենից ավելի տուժել են Բաբանեուրի, Լեչուրի, Պշավելի եւ Ռուիսփիրի գյուղերի բնակիչները: Տեղատարափը խնդիրներ է ստեղծել նաեւ Պանկիսի կիրճում: Դուիսի, Ջոկոլա եւ Խալացանի գյուղերում վնասվել են ճանապարհները, հեղեղվել են տնամերձ հողամասերը: