Բաժիններ՝

ԱՄՆ-ի Պետդեպը հավանություն է տվել Կատարին երեք միլիարդ դոլարի Apache ուղղաթիռներ վաճառելուն

ԱՄՆ-ի իշխանությունները հավանություն են տվել Կատարին AH-64 Apache 24 ուղղաթիռ եւ դրանց հետ կապված 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի զենք վաճառելուն: Պետդեպարտամենտի որոշման մասին հայտնել է Պենտագոնի կառուցվածքի մեջ մտնող Պաշտպանական համագործակցության գործակալությունը։

Կատարի ռազմաօդային ուժերն ավելի վաղ արդեն ձեռք են բերել այդ մոդելի 24 ուղղաթիռ: «Ուղղաթիռները Կատարին կտան երկարաժամկետ պաշտպանական եւ հարձակողական ներուժ, ինչպես նաեւ թույլ կտան ընդլայնել նավթի ու գազի հանգուցային ենթակառուցվածքի ու հարթակների պաշտպանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գործարքի հնարավորության մասին որոշումը դեռեւս չի նշանակում, որ այն կնքվելու է, սակայն հաստատում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները քաղաքական ու ռազմական խոչընդոտներ չեն տեսնում պարտավորագրի ստորագրման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031