
Շվեդիայի դատախազությունն Ասանժի գործով վճիռը կհայտարարի մայիսի 13-ին

Շվեդիայի դատախազությունը WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ հետաքննության հնարավոր վերսկսման առնչությամբ իր որոշման մասին կհայտարարի մայիսի 13-ին: Այդ մասին ասված է մայիսի 9-ին դատական մարմնի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Դատախազի տեղակալ Եվա Մարի Փերսոնը 2019 թվականի մայիսի 13-ին կանցկացնի մամուլի ասուլիս, որտեղ կհայտարարի Ասանժի նկատմամբ գործով որոշման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: Ասանժը 2006 թվականին հիմնել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում է գաղտնի տեղեկատվություն մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին:
Երկյուղ կրելով Շվեդիայից Միացյալ Նահանգներ արտահանձնումից, Շվեդիա, որտեղ երկու կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, ՝ նա 2012 թվականին ապաստան է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անընդհատ գտնվել է գրեթե յոթ տարի:
Ապրիլին Էկվադորը մերժել է նրան ապաստանի հետագա տրամադրումը, ինչից հետո Ասանժը ոստիկանության կողմից ձերբակալվել է 2012 թվականի կարգադրագրով Լոնդոնի դատարան չներկայանլու համար, ինչպես նաեւ արտահանձնման մասին պահանջի հիման վրա, որն ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի իշխանություններին է ներկայացրել 2018 թվականին: Լոնդոնի դատարանը մայիսի 8-ին Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատ արձակման պայմանները խախտելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: