Բաժիններ՝

Թրամփն շտապելու կարիք չի տեսնում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցություններում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի բանակցությունները շարունակվում են իր երկրի համար «նպաստավոր պայմաններում», եւ Վաշինգտոնը հույս ունի, որ ՉԺՀ-ի իշխանությունները չեն փոխի գործարքի պայմանները։

«Չինաստանի հետ բանակցությունները շարունակվում են շատ նպաստավոր պայմաններում, շտապել բնավ պետք չէ, քանի որ այժմ Չինաստանն ԱՄՆ-ին 25 տոկոսի չափով մաքսեր է վճարում 250 միլիարդ դոլար արժեքով ապրանքների եւ արտադրանքի համար: Այդ խոշոր վճարումներն ուղղակիորեն գնում են ԱՄՆ-ի գանձարան»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Նա նաեւ հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի Պեկինի հետ բանակցությունները՝ «հուսալով, որ նրանք (Չինաստանի իշխանությունները – խմբ.) վերստին չեն փորձի վերափոխել գործարքի պայմանները»: Ավելի վաղ ԱՄՆ-ը եւ Չինաստանը մայիսի 10-ին համաձայնության են եկել շարունակելու առեւտրի շուրջը բանակցությունները, որոնք ընթանում են Վաշինգտոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս