
«Դորենկո: Անշուշտ, երևույթ: Ո՛չ սպիտակ, ո՛չ էլ սև». Զախարովան մեկնաբանել է լրագրող Դորենկոյի մահը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էլրագրող Սերգեյ Դորենկոյի մահը։
Լրագրող, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին Մոսկվայում 59 տարեկան հասակում:
«Դորենկո: Անշուշտ, երեւույթ: Ո՛չ սպիտակ, ո՛չ էլ սեւ: Չափազանց հանդուգն, թերեւս: Ասելիքը չէր ավարտել»,- գրելէ նա Facebook-ում: Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին Մոսկվայում կյանքի 60-րդ տարում: Նա վատ է զգացել մոտոցիկլետով ընթանալիս, ինչի հետեւանքով վթարի է ենթարկվել մայրաքաղաքի կենտրոնի Զեմլյանոյ վալում: Լրագրողի մահվան նախնական պատճառը բժիշկները համարել են սուր սրտային անբավարարությունը, ինչի մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է բժշկական հաստատության մի աղբյուր: