Բաժիններ՝

«Վաշինգտոնը կաշխատի վերականգնել G8-ի ձևաչափը». Փոմպեո

ԱՄՆ-ի վարչակազմը կաշխատի Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի ձեւաչափին վերադառնալու համար: Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Fox News հեուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստն օգոստոսի 27-ին տարածել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Պետքարտուղարին հարց է տրվել, թե արժե արդյոք ՌԴ-ին հրավիրել կրկին միանալու Յոթի խմբին: «Այո՛, նախագահն այդպես է կարծում»,- պատասխանել է Փոմպեոն: Փոմպեոյին հարցրել են, թե ինքը համաձայն է արդյոք այդ գաղափարին:

«(ԱՄՆ-ի) նախագահը կարծում է, որ մենք պետք է դա անենք: Ես աշխատում եմ նախագահի գլխավորությամբ: Անշուշտ, մենք պատրաստվում ենք աշխատել այդ նպատակով»,- ասել է պետքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս