
Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Պուերտո Ռիկո կղզի-պետությունում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ ասոցիացված Պուերտո Ռիկո կղզի-պետությունում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին՝ կապված «Դորիան» արեւադարձային ցիկլոնի մոտենալու հետ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն է եւ կարգադրել է ֆեդերալ օգնություն հատկացնել ի լրումն այն միջոցների, որոնք տարածաշրջանային ու տեղական իշխանությունների կողմից գործի կդրվեն «Դորիան» արեւադարձային փոթորկով պայմանավորված արտակարգ պայմաններին հակազդելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
«Դորիան» արեւադարձային փոթորիկը ձեւավորվել է օգոստոսի 26-ին Խաղաղ օվկիանոսի Բարբադոս կղզու մոտ: Ներկայում այն գտնվում է Պուերտո Ռիկոյից մոտավորապես 450 կմ հեռավորության վրա եւ շարժվում է վայրկյանում 6 մետր արագությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: