Բաժիններ՝

Պեմզայից վիթխարի «կղզի» է հայտնաբերվել Խաղաղ օվկիանոսում

Խաղաղ օվկիանոսի մակերեւույթին հսկայական քանակությամբ պեմզա է լողում. պեմզան այնքան շատ է, որ ջուրը գործնականում չի երեւում: Հրաբխային ապակու այդ զանգվածն զբաղեցնում է ավելի քան 150 քառակուսի կիլոմետր: Դա 20 հազար ֆուտբոլային դաշտի չափ է: Ջրի մակերեւույթին հոսընթացով շարժվող պեմզան հայտնաբերվել է օգոստոսի սկզբին ավստրալացի յախտսմենների կողմից, տեղեկացնում է BBC-ն:

Փորձագետների խոսքով՝ պեմզայի վիթխարի կուտակումն, ամենայն հավանականությամբ, դարձել է Տոնգա կղզու մերձակայքում ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքը, որն արբանյակների կողմից գրանցվել է օգոստոսի 7-ին: Բոլոր նավերին եւ զբոսանավերին նախազգուշացում է տրվել՝ խուսափել Խաղաղ օվկիանոսի այդ հատվածամասից: Պեմզան ծակոտկեն հրաբխային ապակի է, որը գոյանում Է գազերի անջատման եւ լավայի արագ սառչելու հետեւանքով: Առաջին հայացքից պեմզան նման է քարի, բայց քանի որ դրա ծակոտկենությունը հասնում է 80 տոկոսի, այն կարող է հոսընթացով շարժվել ջրի մակերեւույթին:

Այժմ օվկիանոսի մակերեւույթին հոսընթացով շարժվում է շուրջ մեկ տրիլիոն կտոր պեմզա, բայց ժամանակի ընթացքում դրանք կսկսեն մասերի բաժանվել եւ տարածվել ավելի հեռու: Պեմզայի այդ հոծ զանգվածը կարող է Ավստրալիա հասնել մոտավորապես մեկ տարի հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս