Բոլիվիայի նախագահն անձամբ է մասնակցել անտառային հրդեհների մարմանը
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մեկնել է այն գոտի, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները, եւ անձամբ մասնակցել է բռնկման օջախների մարմանը: Այդ մասին հայտնել է Agencia Boliviana de Informaciցn-ը:
Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարը նախագահին կից նախարար Խուան Ռամոն Կինտանայի եւ պաշտպանության նախարար Խավիեր Սավալետայի հետ մեկնել է Սանտա Կրուսի դեպարտամենտի Չիկիտանիայի տարածաշրջան:
Ավելի վաղ Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կրակն ավելի քան 700 հազար հեկտար անտառ է ճարակել Սանտա Կրուսի դեպարտամենտում:
Ընդգրկուն անտառային հրդեհներ են մոլեգնում նաեւ Բրազիլիայում եւ Պարագվայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: