Բանգլադեշցի կանանց թույլատրել են հաշիվ չտալ իրենց կուսության մասին
Բանգլադեշում հարսնացուներին հարսանիքից առաջ այլեւս հարկ չի լինի հայտնել, թե իրենք կույս են արդյոք: Այդ որոշումը, ինչպես գրել է South China Morning Post-ը, ընդունել է Գերագույն դատարանը:
Ավելի վաղ բանգլադեշցի կանայք օրենքով պետք է ամուսնական հավաստագրում նշեին, թե իրենք արդյոք կումարի են, այսինքն՝ կույսեր, այրիներ կամ ամուսնալույծներ: Իսկ այժմ պետությանը պարտավորեցրել են առաջին հորիզոնականը փոխարինել «չամուսնացած» կետով:
Բացի դրանից, իր կարգավիճակի մասին պետք է հայտնի նաեւ փեսացուն, ինչն ավելի վաղ չէր արվում: Նա ընտրություն կանի համանման տարբերակներից:
South China Morning Post-ը նշում է, որ իշխանությունները չեն մեկնաբանել օգոստոսի 25-ին կայացված վճիռը: Նաեւ չի ճշտվում, թե որոշումն ստույգ երբ կմտնի ուժի մեջ:
Գործը քննվում էր 2014 թվականից: Դրա վրա աշխատող փաստաբանները նշել են, որ դատարանի որոշումը փոփոխությունների հույս է տալիս ապագայում կանանց իրավունքների բնագավառում: Նրանք նաեւ նշել են, որ կուսության մասին կանանց հարցնելը հակասում է անձնական կյանքի իրավունքին:
Ամուսնությունների եւ ապահարզանների մասին օրենքը Բանգլադեշում՝ մահմեդական մեծամասնությամբ երկրում, ընդունվել է 1974 թվականին: