Բաժիններ՝

Apple-ը միջոցներ կհատկացնի Ամազոնիայում հրդեհների հետեւանքները հաղթահարելուն

Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը անհանգստություն է հայտնել Ամազոնիայի անտառներում մոլեգնող հրդեհների կապակցությամբ եւ հայտարարել է, որ ընկերությունը միջոցներ կհատկացնի դրանք փրկելու համար:

«Ցավալի Է տեսնել, թե ինչպես է կրակը ճարակում ու ավերում Ամազոնիայի արեւադարձային անտառները, որոնք աշխարհի կարեւորագույն էկոհամակարգերից մեկն են,- գրել է նա Twitter-ի իր էջում:-  Apple-ը միջոցներ կնվիրաբերի դրանց կենսաբականան բազմազանությունը պահպանելու եւ Լատինական Ամերիկայում Ամազոնիայի անփոխարինելի անտառները վերականգնելու համար»:

Ավելի վաղ Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները գագաթնաժողովում, որն օգոստոսի 24-26-ը տեղի է ունեցել ֆրանսիական Բիարիցում, հայտարարել են, որ 20 մլն եվրո կհատկացնեն Ամազոնիայում հրդեհների մարմանը օգնելու համար: Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inpe) վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչեւ օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ, որոնք գտնվում են հարավամերիկյան խոշորագույն երկրի տարածքում:

Ընդ որում Ամազոնիան հրդեհներից առավել մեծ կորուստներ է կրել մարտին, երբ այրվեց նրա կես միլիոնից ավելի հեկտար տարածք: Արբանյակների կողմից գրանցված բռնկման օջախների ընդհանուր թիվը երկրում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 85 տոկոսով՝ օգոստոսի 22-ի դրությամբ գերազանցելով 76 հազար դեպքը:

Հրդեհների տարածման ֆոնին բրազիլական հասարակության մեջ կտրուկ սրվել է քննադատությունը նախագահի եւ կառավարության հասցեին այն բանի համար, որ նրանք բավարար ուշադրություն չեն դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը:

Այդ կապակցությամբ Բոլսոնարուն օգոստոսի 22-ին հայտարարել է, որ պետությունը բավականաչափ ռեսուրսներ չունի Ամազոնի անտառներում շուրջ երեք շաբաթ շարունակվող հրդեհները մարելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս