ԱՄՆ-ը հավանություն է տվել Ճապոնիային 3,3 մլրդ դոլարի 73 հակահրթիռի մատակարարմանը
Միացյալ Նահանգների վարչակազմը որոշում է ընդունել Ճապոնիային վաճառել 3,295 միլիարդ դոլար ընդհանուր գումարի SM-3 Block-IIA հակահրթիռներ: Օգոստոսի 27-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Պաշտպանական համագործակցության եւ անվտագության վարչությունը՝ DSCA-ն (Defense Security Cooperation Agency)։
Թույլտվությունն ստացվել է 73 հակահրթիռների եւ MK 29 արձակման կայանքների, ինչպես նաեւ ուղեկցող սարքավորանքի համար: Ամերիկացի մասնագետները, պարտավորագրի պայմանների համաձայն, նաեւ կկատարեն այդ համակարգերի տեխնիկական սպասարկումը:
«Առաջարկվող վաճառքը Ճապոնիայի կառավարությանն ընդլանված հնարավորություններ կընձեռի բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու եւ Ճապոնիայի տարածքի պաշտպանության, ինչպես նաեւ երկրում տեղաբաշխված ամերիկացի զինվորականների անվտանգության ապահովման համար»,- նշված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: