Բաժիններ՝

Մալայզիայի նախկին նախագահը դատարանի առաջ է կանգնել 547 մլն դոլարի կոռուպցիայի մեղադրանքով

Մալայզիայի Գերագույն դատարանն օգոստոսի 28-ին ձեռնամուխ է եղել 1MDB պետական ներդրումային հիմնադրամի շուրջ 547 միլիոն դոլար գումարի միջոցների հափշտակման մեջ նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքի մեղադրման քրեական գործի քննությանը: Այդ մասին հայտնել է Bernama գործակալությունը:

Գլխավոր դատախազի տեղակալի ավագ օգնական Գոփալ Ռամն ընթերցել է Նաջիբին առաջադրված մեղադրանքները հիմնադրամի միջոցների՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակման համար պաշտոնեական դիրքի օգտագործման, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ: Ամբաստանյալը, որին ավելի վաղ ազատ են արձակել գրավով, բոլոր առաջադրված մեղադրանքները ժխտում է՝ պնդելով, թե դրանք բոլորը քաղաքական դրդապատճառ ունեն:

Առաջին օրը կհարցաքննվի վեց վկա: Ինչպես սպասվում է, ընդամենը դատավարությանը կանչված է ավելի քան 60 վկա: Առնվազն մի քանի մեղադրանքով նախատեսված է բանտարկություն մինչեւ 20 տարի ժամկետով, ինչպես նաեւ մարմնական պատիժներ ռոտանգյան փայտերով հարվածների տեսքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս