Աշխարհի ամանահզոր ականանետով հրաձգությունը տեսագրվել է
«Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է աշխարհի ամենահզոր «Տյուլպան» 240-միլիմետրանոց ականանետով հրաձգության դանդաղեցված նկարահանման տեսագրությունը: Կադրերում կարելի է տեսնել անձնակազմերի նախապատրաստումը հրաձգությանը եւ «Տյուլպանների» մարտկոցների համազարկերը՝ այդ թվում դանդաղեցված գործողությամբ:
Կրակը թիրախների ուղղությամբ արձակվել Է ութից մինչեւ 40 կիլոմետր հեռավորության վրա:
2Ս4 «Տյուլպանը» խորհրդային 240-միլիմետրանոց ինքնագնաց ականանետ է, որը նախատեսված Է հակառակորդի ամրացված շենքերի, ամրաշինական կառուցվածքների, կենդանի ուժի կուտակումների եւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ոչնչացման համար:
Հրաձգության համար կարող են կիրառվել նաեւ երկու կիլոտոննա հզորությամբ միջուկային արկեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: