Բաժիններ՝

Վրաստանի նախագահը նշել է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման պայմանները

Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող է հիմք դառնալ Թբիլիսիի ու Մոսկվայի միջեւ երկխոսության վերսկսման համար, միայն այս դեպքում Վրաստանը պատրաստ կլինի ՌԴ-ի հետ շփումներին: Այդ մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Euronews ռադիոալիքին տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել օգոստոսի 28-ին:

«(Ռուսաստանի հետ) ինչ-ինչ շփումներ ունենալու, դրանք վերսկսելու համար մեզ անհրաժեշտ կլինի հստակ հասկանալ, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել այնպիսի փոքր հարեւանի նկատմամբ, ինչպիսին մենք ենք: Նաեւ Ռուսաստանը պետք է ընդունի, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել հարկադրանքով: Երբ մենք հստակ ազդանշաններ տեսնենք այդ ուղղությամբ, ապա, ես վստահ եմ, մենք պատրաստ կլինենք երկխոսությանն ապագայում»,-ասել է նա:

Զուրաբիշվիլին հիշեցրել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 2008 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս