Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել խորհրդարանի վերաբերյալ Ջոնսոնի որոշումը

Եվրահանձնաժողովում (ԵՀ) չեն շահարկելու այն թեման, թե Brexit-ի գործընթացի համար ինչ կարող է նշանակել մինչեւ հոկտեմբերի 14-ը խորհրդարանի աշխատանքը կասեցնելու բրիտանական կառավարության մտադրությունը. ԵՄ-ն բաց է գաղափարներ քննարկելու համար, որոնք համատեղելի են դուրս գալու շուրջ ձեռք բերված համաձայնագրի հետ: Այդ մասին օգոստոսի 28-ին լրագրողներին հայտարարել է ԵՀ-ի ներկայացուցիչը:

«Ինչ վերաբերում է (բրիտանական) խորհրարանի նիստերը կասեցնելու վերաբերյալ ձեր հարցին, ապա մենք չենք մեկնաբանի մասնակից երկրների ներքին քաղաքական ընթացակարգերը եւ նաեւ չենք շահարկի այն թեման, թե ինչ է դա նշանակում հաջորդ քայլերի եւ խորհրդարանական ընթացակարգերի առումով, այդ հարցին պետք է պատասխանեն Մեծ Բրիտանիայում»,-ճեպազրույցում ասել է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեւեան:

Նախօրյակին ԵՀ-ի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, որի ընթացքում, ինչպես հայտարարել են ԵՀ-ում, նա պատրաստակամություն է հայտնել քննարկել այն բոլոր կոնկրետ առաջարկությունները, որոնք կարող է ունենալ Լոնդոնը, «եթե դրանք համատեղելի են Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի հետ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս