Բաժիններ՝

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կկայանա ՀԱՊԿ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 27-ին եւ կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ-ի կայքը:

«Օգոստոսի 28-ին Ղրղզստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Աման Մամբետսեիտովի նախագահությամբ կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը «…»:

Քննարկվել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը պլանավորված է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասբամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Save

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս